Թուրքիայի Կայսերի քաղաքում, ոստիկանության բաժանմունքի մոտ հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով երկու մարդ զոհվել է, 20-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, 5 վիրավորներ գտնվում են ծանր վիճակում:
Թուրք լրագրողների փոխանցմամբ, ոստիկանները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որը փորձել է մտնել ոստիկանական բաժանմունքի արգելված տարածք: Վարորդն սպանվել է, իսկ մեքենայում առկա ինքնաշեն ռումբը` պայթել:




























