Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի ամերիկյան Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումներն արագացնելու ուղիները, որոնք անհրաժեշտ են ռուսական բալիստիկ հրթիռները որսալու համար։

«Հենց Patriot համակարգերն ու F-16 ինքնաթիռներն են կարևոր դեր խաղում ռուսական բալիստիկ հրթիռներից և հարվածային անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու գործում»,- Telegram-ում գրել է Զելենսկին։

Ըստ նրա՝ իրավիճակը երկու ուղղություններով էլ շարունակում է բարդ մնալ, ուստի կողմերը քննարկել են սպառազինությունների մատակարարումների ծավալներն ընդլայնելու և ավելացնելու հնարավորությունները։