ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռու է մնում ամերիկա-իրանական հակամարտությունից։
Նա Մոսկվայի զսպվածությունը դրական գործոն է անվանել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։
«Իրանի հարցում նույնպես մեզ մոտ շատ լավ իրավիճակ է ձևավորվում։ Նա չի միջամտում Իրանի գործերին»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ Կանզաս մեկնելուց առաջ։
«Դա լավ է, որովհետև, ինչպես գիտեք, մենք Իրանի նկատմամբ շատ հզոր հարվածներ ենք հասցնում՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումներով։ Իսկ Ռուսաստանը, որքան կարող ենք դատել, այնտեղ ոչինչ չի ձեռնարկում,- հավելել է ԱՄՆ նախագահը։- Կարծում եմ՝ սա շատ դրական պահ է,- նշել է նա՝ ճշտելով, որ Վաշինգտոնը շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները Ուկրաինայի հարցով։- Ուստի ես չեմ ուզում խափանել բանակցությունները կես ճանապարհին»,- հայտարարել է Թրամփը։





























