ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի կմեկնի Նորվեգիայի մայրաքաղաք՝ բանակցությունների համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Բանակցություններին կմասնակցեն Ուկրաինան, եվրոպացի դաշնակիցները և ԱՄՆ-ը, որոնք կձգտեն մշակել խաղաղության առաջարկ՝ այն Ռուսաստանին ներկայացնելու համար», - հայտնել են պորտալի աղբյուրները։
Նրանք ճշտել են, որ Օսլոյում կայանալիք բանակցություններին կմասնակցեն Զելենսկին, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, E4 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան) ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներ։
Միևնույն ժամանակ, Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները հիվանդության պատճառով անձամբ ներկա չի լինի Օսլոյում հանդիպմանը, սակայն կմասնակցի առցանց, հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Պորտալի աղբյուրի համաձայն՝ Օսլոյից հետո Ուիթքոֆը նախատեսում է մեկնել Ռուսաստան, որտեղ հույս ունի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ներկայացնել այն գաղափարները, որոնք մշակվել են Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հետ սերտ խորհրդակցությամբ։
Սպասվում է նաև, որ այցի ընթացքում ջանքեր կգործադրվեն Սթիվեն Հաբարդի ազատ արձակման ուղղությամբ, որը 2024 թվականին Ռուսաստանում դատապարտվել էր վարձկանության գործով։





























