Հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Քնար Ս․-ի վարած «Lexus» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Գ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։