2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանում իրականացվել է 1.1 մլրդ դրամի էլեկտրոնային առեւտուր: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. առաջին եռամսյակի Բանբերում: Նշենք, որ 2011 թ. էլեկտրոնային առեւտրի ծավալները եռամսյակային կտրվածքով կազմում էին 700-800 մլն դրամ:
Նշենք, որ էլեկտրոնային առեւտուրն աշխարհում վերջին տարիներին զգալի աճ է արձանագրել: Էլեկտրոնային առեւտրի համաշխարհաին շրջանառությունը գնահատվում է մոտ 650 մլրդ դոլար, որից 180 մլրդ դոլաը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:




























