Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա առևտրային նստաշրջանն ավարտել են տարաբնույթ շարժով՝ առանց միասնական միտման։

S&P 500 և Nasdaq ինդեքսներն աճել են, քանի որ արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերը սկսել են վերականգնվել նախորդ մի քանի օրերի զանգվածային վաճառքից հետո։

Այս շաբաթ իրենց ֆինանսական հաշվետվությունները կհրապարակեն մի շարք խոշոր ընկերություններ, և շուկան ուշադրությամբ կհետևի ինչպես անցած եռամսյակի նրանց արդյունքներին, այնպես էլ հետագա կանխատեսումներին։ Իրենց ցուցանիշները կներկայացնեն, մասնավորապես, Procter & Gamble-ը և Meta-ն, կիսահաղորդիչներ արտադրող Lam Research-ը և Texas Instruments-ը, Netflix սթրիմինգային հարթակը, ինքնաթիռի շարժիչներ արտադրող GE Aerospace-ը, ինչպես նաև Իլոն Մասկի ընկերությունները՝ SpaceX-ը և Tesla-ն։

Ըստ LSEG IBES-ի տվյալների՝ սպասվում է, որ S&P 500 ինդեքսում ընդգրկված ընկերությունների շահույթը երրորդ եռամսյակում աճել է ավելի քան 30%-ով։

«Եռամսյակային հաշվետվությունների հերթական հաջող շրջանը, ամենայն հավանականությամբ, կօգնի բաժնետոմսերին կայուն մնալ տոկոսադրույքների չափավոր բարձրացման պայմաններում», - կարծում են UBS Global Wealth Management-ի վերլուծաբանները։

Western Digital-ի բաժնետոմսերի գինն աճել է 6,1%-ով, Sandisk-ինը՝ 5,5%-ով, Lam Research-ինը՝ 3,1%-ով, Marvell Technology-ինը՝ 4,1%-ով, Advanced Micro Devices-ի և Broadcom-ի բաժնետոմսերը թանկացել են 1,8%-ով, Applied Materials-ինը՝ 0,9%-ով, Micron Technology-ինը՝ 3%-ով, Nvidia Corp.-ինը՝ 1,4%-ով, իսկ Qualcomm Inc.-ինը՝ 0,8%-ով։

Intel Corp.-ի արժեթղթերի գնանշումներն աճել են 2,4%-ով այն բանից հետո, երբ J.P. Morgan-ի վերլուծաբանները բարելավել են դրանց վերաբերյալ իրենց գնահատականը՝ «շուկայականից ցածր» մակարդակից դարձնելով «չեզոք»։

Cleveland-Cliffs-ի բաժնետոմսերի արժեքը թռիչքաձև աճել է 16,3%-ով։ Պողպատաձուլական ընկերությունը երրորդ եռամսյակն ավարտել է զուտ շահույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վնասի փոխարեն, ընդ որում՝ ճշգրտված ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների միջին կանխատեսումը։

Բացի այդ, Amazon.com Inc.-ի արժեթղթերը թանկացել են 5%-ով, Alphabet Inc.-ինը՝ 1,1%-ով, Microsoft Corp.-ինը՝ 0,8%-ով, International Business Machines-ինը՝ 1,8%-ով, Tesla-ինը՝ 3,8%-ով, իսկ Boeing Co.-ինը՝ 0,6%-ով։

Միևնույն ժամանակ, JPMorgan Chase & Co.-ի և Amgen-ի բաժնետոմսերի գնանշումները նվազել են 1,8%-ով, Wells Fargo-ինը՝ 2,5%-ով, Citigroup Inc.-ինը՝ 2,1%-ով, Morgan Stanley-ինը՝ 1,2%-ով, Sherwin-Williams Co.-ինը՝ 1,1%-ով, Procter & Gamble Co.-ինը՝ 1%-ով, Mosaic Co.-ինը՝ 4,8%-ով, իսկ Walt Disney Co.-ինը՝ 0,9%-ով։

Mattel-ի արժեթղթերի գինը նվազել է 1,9%-ով։ Խաղալիքներ արտադրող ընկերությունը հայտարարել է գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնում Փիթեր Գրիֆիթի նշանակման մասին, որը նախկինում նույն պաշտոնն էր զբաղեցնում Amgen-ում։

Dow Jones Industrial Average ինդեքսը երկուշաբթի օրը նվազել է 36,38 կետով (0,07%) և կազմել 51966,03 կետ։

Միևնույն ժամանակ, Standard & Poor's 500 ինդեքսն առևտրի արդյունքներով աճել է 31,29 կետով (0,41%)՝ հասնելով 7690,73 կետի։

Nasdaq Composite ինդեքսն օրվա ընթացքում ավելացել է 290,85 կետով (1,11%) և առևտրային նստաշրջանն ավարտել 26430,89 կետի վրա։