ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

WBNS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով մոտ 14:10-ին:

Կրակոցների մասին տեղեկությունը հաստատել է ԱՄՆ ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի վերահսկողության բյուրոյի (ATF) տեղի ստորաբաժանումը։

«ATF-ի Կոլումբուսի բաժանմունքի հատուկ գործակալներն արձագանքում են մզկիթում հրաձգության վերաբերյալ ստացված ահազանգերին»,— նշված է գերատեսչության X-ի հաղորդագրության մեջ:

Տուժածի առողջական վիճակի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Ոստիկանության նախնական տվյալներով՝ կատարվածը մզկիթի վրա թիրախավորված հարձակում չի եղել։ Միջադեպի մանրամասները պարզվում են։