Արյունոտ ողբերգություն է եղել Ուկրաինայում, տղան սեփական տուն կողոպտիչներ է բերել, որոնք սպանել են նրա մորը:

Անչափահաս մարդասպաններին առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում: Իսկ ամենափոքրին, ով ինքն իրեն որբացրեց, կարող են ավելի քիչ դատել, քանի որ դատարանը դա մեղմացուցիչ հանգամանք կդիտարկի, հաղորդում է «ТСН»-ը:

Հետաքննության տվյալներով, ընկերները նախ գարեջուր են խմել, ապա նրանցից մեկի մտքով անցել է ավազակային հարձակում իրականացնել սեփական տան վրա:

Չարագործները նախ մտել են հարեւան տուն, որտեղ բնակվում էր նրանց 14-ամյա ընկերը: Տղային դանակի 13 հարված են հասցրել, ապա կտրել կոկորդը: Այնուհետ ընկերները մտել են երկհարկանի շքեզ առանձնատուն: Նրանք տանջել եւ սպանել են տանտիրուհուն, ապա դանակի հարվածներ են հասցրել տանտիրոջը, ով տղաներից մեկի խորթ հայրն էր:

Նրան հաջողվել է փախչել եւ ահազանգել ոստիկաններին: