Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի մասին լուրերի ֆոնին՝ տեղի ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակել նրա վերջին հանրային այցելություններից։

«Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, ԿԺԴՀ պետական գործերի նախագահ, հարգարժան ընկեր Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 19-ին այցելել է թեթև արդյունաբերության հագուստի և կոշիկի ցուցահանդես»,- հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)՝ կցելով լուսանկարներ, որտեղ Կիմ Չեն Ընը կնոջ՝ Ռի Սոլ Ջուի և դստեր՝ Կիմ Ջու Էի հետ ծանոթանում է ցուցադրված ապրանքանուն։

Դրանից առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հյուսիսային Կորեայի ղեկավարն ուղեղի արյունազեղում է ունեցել և գտնվում է կոմայի մեջ։