Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել դիմել ուղիղ իրեն, [email protected] էլ. փոստի հասցեով։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ճնշումների վերաբերյալ հայտարարությունները հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակայնորեն կպատժվի։





























