Համացանցում տարածվել է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ուղևորներից մեկը դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը - խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։

Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։

Այս առնչությամբ, ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Facebook–ի իր էջում գրել է. «Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»։