Թեհրանն անարձագանք չի թողնի Փիքաքս լեռան ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումը։ Վաշինգտոնն ավելի վաղ պնդել էր, թե այդ վայրը կարող է առնչվել Իրանի միջուկային ծրագրին։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք գործով ապացուցել ենք, որ ոչ մի հարված անպատասխան չենք թողնում»,— լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բաղային։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հերքել էր այս տեղեկությունները՝ անհիմն որակելով Փիքաքս (Քոլանգ) լեռան շրջանում միջուկային որևէ ակտիվության մասին պնդումները։