Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող անձի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքը կքննվի հատուկ կարգով։ «Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ դեպքերի հետաքննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագծի քննարկման ընթացքում այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։
Նշված արձանագրությունն ուղղված է արտերկրում կամ բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների հետ տեղի ունեցած արտադրական դժբախտ պատահարների հետաքննության և ակտերի կազմման ընթացակարգերի արդիականացմանը, այդ թվում՝ «Ն-1Մ» (Н-1М) ձևի ակտի լրացմանը։
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է դրական եզրակացության՝ առանց որևէ բուն քննարկման։





























