Վիետնամը 500 հազար դոլար ընդհանուր արժողությամբ մարդասիրական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Նա շնորհակալություն է հայտնել Վիետնամի կառավարությանն ու ժողովրդին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ այս քայլն արտացոլում է երկու երկրների միջև առկա երկարամյա բարեկամությունը, փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը։

Ուկրաինայի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ ցուցաբերված օգնությունը կնպաստի Ուկրաինայի և Վիետնամի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու երկկողմ գործընկերության խորացմանը։