Անհայտ է, թե որքանով է ՆԱՏՕ-ն պատրաստ Հարավային Կովկասը վստահել անկանխատեսելի Թուրքիային: Մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Փորձագետի կարծիքով, Թուրքիայի քաղաքականությունը, հատկապես վերջին տարիներին, բավական անկանխատեսելի է դառնում, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար:

«Որպես օրինակ կարող եմ հիշել, որ Թուրքիան խանգարել է Իսրայելի մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, անում է քայլեր, որոնք չեն տեղավորվում դաշինքի տրամաբանության մեջ: Անհայտ է, թե որքանով է ՆԱՏՕ-ն պատրաստ Հարավային Կովկասը վստահել անկանխատեսելի Թուրքիային»,- հավելել է նա` մեկնաբանելով լուրերը, Աբդուլլահ Գյուլին կարող են նշանակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս ֆոգ Ռասմուսենից հետո: