Թուրքիայի Ստամբուլ և Քոջաելի նահանգներում անդադար տեղացող անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ Ստամբուլում ցեխահոսքերի միջից դուրս է բերվել ևս մեկ մարդու դի։ Այսպիսով՝ զոհերի թիվը Քոջաելիում հասել է 3-ի, իսկ Ստամբուլում՝ 7-ի։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղացող տեղատարափ անձրևները ծանր հետևանքներ են թողել. զգալի վնաս է հասցվել բնակելի տներին ու ենթակառուցվածքներին։