Մոսկվան հույս ունի մոտ ժամանակներս շարունակել ԱՄՆ բանագնացների հետ իրականացվող շփումները։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հուսով ենք, որ արդեն առաջիկայում կհաջողվի հանդիպում կազմակերպել, և ամերիկացի բանագնացներն ու պարոն [ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն] Ուիթքոֆը կկարողանան նախագահ [Վլադիմիր] Պուտինին տեղեկացնել ինչպես ուկրաինացիների, այնպես էլ եվրոպացիների հետ իրենց շփումների մասին, ինչպես նաև շարունակել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև մի շարք խիստ կարևոր թեմաներով ազդակների փոխանակումը»,— նշել է նա։
Պեսկովը կարևորել է ամերիկյան կողմի հետ հանդիպումների հրատապությունն ու ժամանակահարմարությունը՝ նշելով, որ Ռուսաստանում բարձր են գնահատում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված նրանց ջանքերը։ Նրա խոսքով՝ այդ քննարկումներն «անչափ բովանդակալից» են։





























