ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կազմել է 361.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.11 դրամ (նվազել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–359.5 դրամով, վաճառվում է 362-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398.5-401 դրամով, վաճառվում է 408–412 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.14 դրամով, վաճառվում է 4.35–4.48 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 362 դրամով:

Եվրոն գնվում է 403 դրամով, վաճառվում է 407 դրամով:

Ռուբլին գնվում է 4.08 դրամով, վաճառվում է 4.17 դրամով: