Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին։
Euronews լրատվական գործակալության կողմից կազմակերպվող Euronews EU Enlargement Summit-ը պաշտոնապես հայտարարել է Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին որպես հրավիրյալ բանախոս։
Գագաթնաժողովի շրջանակներում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնյաները քննարկելու են․
· ԵՄ ընդլայնման ապագան և անդամակցության ուղին,
· Եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը,
· Տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը,
· Ժողովրդավարությունն ու բարեփոխումները։




























