Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վթարի հետևանքով հարևանությամբ գործող խմորեղենի արտադրամասի տարածք մխրճված «Lexus GX470»-ի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Նշված արտադրամասին պատճառվել է նաև խոշոր չափի նյութական վնաս։





























