Ռումինիայի խորհրդարանը հաստատել է Լուկա Նիկոլեսկուի գլխավորած նոր կառավարությունը, որը ստացել է իր օգտին 280 ձայն, հաղորդում է Digi 24-ը։

Դրանով ավարտվել է ավելի քան հինգ ամիս տևած քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր 2026 թվականի մայիսին նախորդ կառավարության հրաժարականից հետո։

«Հուզմունքով և պատասխանատվության զգացումով ես ընդունեցի այս քվեարկությունը։ Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանին վստահության համար, PSD-ին՝ աջակցության համար, ինչպես նաև PNL-ին, UDMR-ին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և այն պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել կառավարությանը։ Սա կարևոր պահ է Ռումինիայի համար. մենք դուրս ենք գալիս վեցամսյա ճգնաժամից և անմիջապես անցնում աշխատանքի։ Արդեն այսօր երեկոյան կանցկացնենք կառավարության առաջին նիստը։ Առաջնահերթությունները հայտնի են։ Ռումինիան այլևս չի կարող սպասել»,- արդյունքների հայտարարումից հետո ասել է Նիկոլեսկուն։

Նոր կաբինետն աջակցություն է ստացել հիմնական քաղաքական ուժերի միջև սուր տարաձայնությունների ֆոնին։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (PSD) ավելի վաղ դուրս էր եկել իշխող կոալիցիայից՝ տնտեսական քաղաքականության և բյուջետային խնայողության միջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով, ինչը հանգեցրել էր Իլիե Բոլոյանի կառավարության անկմանը։ Մայիսի 5-ին խորհրդարանը նրա կաբինետին ուղարկել էր հրաժարականի՝ աջակցելով անվստահության քվեին։

Նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ հետագա փորձերն ապաևդյուն էին։ Նախագահ Նիկուշոր Դանն առաջադրել էր Յուջեն Տոմակի, Ադրիան Վեշտիի և Զիգֆրիդ Մուրեշանի թեկնածությունները, սակայն առաջինը չկարողացավ հավաքել անհրաժեշտ աջակցությունը, իսկ մյուս երկու հավակնորդի թեկնածությունները խորհրդարանը մերժեց։ Նիկոլեսկուն դարձավ վարչապետի պաշտոնի չորրորդ թեկնածուն։

Հիմնական խոչընդոտը շարունակում էին մնալ PSD-ի և Ազգային-լիբերալ կուսակցության (PNL) միջև տարաձայնությունները։ Սոցիալ-դեմոկրատները պնդում էին, որ կառավարության կազմում մասնակցեն լիբերալների և Ռումինիայի հունգարների դեմոկրատական միության (UDMR) հետ միասին, մինչդեռ PNL-ը հրաժարվում էր կրկին կոալիցիա կազմել PSD-ի հետ։ Կուսակցությունները տարբեր մոտեցումներ ունեին նաև բյուջետային միջոցների և բարեփոխումների հարցում։ Նիկոլեսկուն առաջարկել էր վեց ամիս ժամկետով կառավարության աջակցության մասին համաձայնագիր կնքել՝ հրատապ որոշումների, մասնավորապես, բյուջետային միջոցների ընդունումն ապահովելու համար։ Ի վերջո, փոխզիջումը հնարավորություն տվեց ստանալու խորհրդարանական մեծամասնություն։