Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու որոշումը կարող է ընդունվել ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերին։ NEWS.am»-ի հետ զրույցում դրա մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ի հրապարակված զեկույցում նշվում է, որ պայմանագրում չկա կետ, որը կբնութագրեր այդ պայմանագրի գործողության կասեցումը երկրներից մեկի նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ այնտեղ հղում կա միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային։ Եվ հիմք են ընդունելու հենց այդ կոնվենցիան։

«Կոնվենցիայում ասվում է, որ պայմանագրերը պետք է պահպանվեն։ Հայաստանը չի պահպանում ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, և դա ապացուցված է զեկույցում։ Հետևաբար, կան պայմաններ Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործողությունը կասեցնելու համար։ Հարցն այն էր, թե ինչ իրավական ձև կգտնեն կասեցման մասին որոշման համար։ Ահա, այն գտնվել է։ Ընդ որում, ոչ ոք մեծ ցանկություն չունի, ոչ ոք չի ուզում, որ ստիպված լինեն ընդունել այդ որոշումը»,- հավելել է քաղաքագետը։

Հայաստանի անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կարող է հանգեցնել նրա ՀՆԱ-ի 15,6% նվազման

Հայաստան գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից