Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ադրբեջանի բնակիչները պետք է ինքնուրույն որոշեն, թե ինչպես պաշտպանեն իրենց կրոնական համոզմունքները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին, փոխանցում է Tabnak.
Ըստ նրա՝ Թեհրանը հույս ունի, որ այս հարցը կհաջողվի լուծել հանրության և հանրապետության իշխանությունների միջև երկխոսության միջոցով։
«Ադրբեջանի ժողովուրդն ունի ըմբռնում և գիտակցություն, և նրա համոզմունքների ու հավատալիքների պաշտպանությունը մեծ նշանակություն ունի։ Մարդիկ իրենք կարող են որոշել, թե ինչպես իրենց դիրքորոշումը հասցնել իշխանություններին։ Մենք հույս ունենք, որ այն երկրում, որի հետ մենք լավ հարաբերություններ ունենք, այս հարցը կկարգավորվի փոխըմբռնման միջոցով»,- ասել է Բաղային։





























