Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող սոցիալ-դեմոկրատները պահպանել են Մեկլենբուրգ- Առաջավոր Պոմերանիա երկրամասի խորհրդարանի նախագահի պաշտոնը՝ չնայած ընտրություններում տարածաշրջանային «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակին, հայտնում է Der Spiegel-ը։
Շվերինում լանդթագի նոր կազմի հիմնադիր նիստում սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Բիրգիտ Հեսսեի օգտին քվեարկել են 71 պատգամավորից 39-ը։
AfD-ի թեկնածու Կառլոս Դիաս Ռոդրիգեսը ստացել է 31 ձայն։ Եվս մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Քվեարկությունն անցկացվել է գաղտնի։
Սեպտեմբերի 20-ի ընտրություններում AfD-ն առաջ է անցել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, որը գլխավորում է երկրամասի վարչապետ Մանուելա Շվեզիգը։ Հաղթանակից հետո AfD-ն հայտարարել է լանդթագի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իրավունքի մասին, քանի որ, ըստ խորհրդարանական ավանդույթի, այն սովորաբար բաժին է հասնում ամենամեծ խմբակցությանը։
Սակայն ՍԴԿԳ-ն, Ձախ կուսակցությունը և «Կանաչները» նախապես հայտարարել էին, որ խորհրդարանի ղեկավարության ձևավորման ժամանակ չեն աջակցելու AfD-ի թեկնածուներին։ Լանդթագի նոր կազմում այլ կուսակցություններ ներկայացված չեն։





























