Ռուսաստանցի չորս բայքերները, որոնց ձերբակալել էին Իրաքում լրտեսության կասկածանքով, ազատ են արձակվել բանտից եւ ուղարկվել Բաղդադում Ռուսաստանի դեսպանատուն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցիներին բանտից տարել են անհայտ ուղղությամբ: Այդ մասին հայտնել էր Եվգենի Վարդանյանցը` բայքերներից մեկի եղբայրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, չորս բայքերներին ձերբակալել էին մայիսի 20-ին Բաղդադում վիզային ռեժիմի խախտման համար: Ալեքսանդր Վարդանյանցին եւ Մաքսիմ Իգնատեւին, Օլեգ Մաքսիմովին եւ Օլեգ Կապլաեւին տեղափոխել էին բանտ, մեղադրելով լրտեսության մեջ եւ սպառնալով մահապատժով: