Մինչ այս պահը մոտավորապես 25 մեքենա տարվել է տուգանային հրապարակ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Ճանապարհային ոստիկանությունից, նշելով, որ, բարեբախտաբար, վթարներ չեն գրանցվել, իսկ վերջնական արդյունքներն ամփոփվելու են օրվա վերջում:

Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ շնորհավորելով շրջանավարտներին «Վերջին զանգի» առիթով, նշել էր, որ ամբողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

«Մեր երեխաներն այսօր առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի: Սիրելի՛ դպրոցականներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ: Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում: Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, եւ հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո: Աստված ձեզ պահապան»,- ասված է ոստիկանության շնորհավորանքում: