Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունից հրաշք չի սպասում և կարծում է, որ լավագույն դեպքում երկրները կմնան մրցակիցներ։ Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, որոնք առաջին անգամ ընդունվել են դիվանագիտական ծառայության, գրում է «Коммерсантъ»-ը։
Լավրովը շեշտել է, որ ամերիկյան վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, պատրաստ չէ ազնիվ մրցակցության։ Որպես օրինակ նա նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և քաղաքական հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ Էլբրիջ Քոլբիի հայտարարությունները, ինչպես նաև Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում Ռուսաստանի գործընկերների նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները։
«Մենք որևէ հրաշք չենք սպասում»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նաև կոչ է արել չգերագնահատել Թրամփի որոշումը՝ հետաձգելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը ղեկավարվում է սեփական քաղաքական շահերով, իսկ նրա հաջորդը կարող է բոլորովին այլ դիրքորոշում զբաղեցնել։
Հոկտեմբերի 18-ին Թրամփը 60 օրով հետաձգել է Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ խիստ պատժամիջոցների մասին օրինագծի ուժի մեջ մտնելը։ Այս հարցով ԱՄՆ նախագահը նոր որոշում պետք է ընդունի Կոնգրեսի ընտրություններից և Մայամիում անցկացվելիք դեկտեմբերյան G20 գագաթնաժողովից հետո։





























