Ուկրաինան պետք է շահագրգռված լինի համաձայնագիր կնքելու հարցում՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար, հակառակ դեպքում իրավիճակը գնալով ավելի կվատթարանա։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Ուկրաինան պետք է ցանկանա կարգավորել այս պատերազմը։ Զելենսկին պետք է ցանկանա կարգավորել այս պատերազմը, և եթե նա դա չի ուզում, կարծում եմ՝ դա շատ վատ հետևանքներ կունենա։ Մենք Ուկրաինային հսկայական օգնություն ենք տրամադրել։ Փոխարենը ոչինչ չենք ստացել, բացի մեծ քանակությամբ դիզելային վառելիքից»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Մեկնաբանելով ուկրաինական բնակավայրերի ռուսական գնդակոծությունները և խաղաղ բնակիչների զոհվելը՝ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության զոհերի մեծ մասը, հիմնականում, զինծառայողներ են։

«Քաղաքում, որը ենթարկվել է հարվածի կամ նման մի բանի, զոհվում են ինչ-որ մարդիկ, բայց հիմնականում՝ զինվորականներ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Ուկրաինան պետք է ցանկանա համաձայնագիր կնքել, քանի որ Միացյալ Նահանգները մի ամբողջ կարողություն է ծախսել, Եվրոպան ևս մի ամբողջ կարողություն է ծախսել, և այժմ Եվրոպան հոգնել է դրանից»,- նշել է նա։

Ըստ Թրամփի՝ եթե կողմերին չհաջողվի համաձայնության հասնել, հակամարտության հետևանքներն ավելի ու ավելի ծանր կլինեն։

«Եթե նրանք համաձայնագիր չկնքեն, ի վերջո ամեն ինչ՝ իմ կարծիքով, միայն կվատթարանա»,- հավելել է ԱՄՆ նախագահը։