Պայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով։ Այս մասին ահազանգել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Մարդիկ ահազանգում են, որ իրենց քաղաքական հայացքների պատճառով տարբեր հաստատություններում ենթարկվում են ճնշումների։
Զինկոմիսարիատներում, պետական համարգերում կան դեպքեր, երբ ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են ազատման դիմումներ գրել, որովհետև չեն ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Սա շատ ցավալի իրողություն է, երբ օրվա իշխանությունները չեն տիրապետում մեր համայնքներում ու բնակավայրերում տիրող իրավիճակներին»,- նշել է Անդրանիկ Գևորգյանը։











