Ուկրաինան չի պարտվում Ռուսաստանի դեմ պատերազմում, սակայն կողմ է դրա հնարավորինս շուտ ավարտին։ Չէ՞ որ այս հակամարտությունը խլում է ամենաթանկը՝ մարդկանց կյանքը։
Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, որը նա արել է Օսլոյում ուկրաինական, եվրոպական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լրագրողները Զելենսկուց հարցրել են նրա հնարավոր զիջումների և այն մասին, թե արդյոք նա այժմ պարտվո՞ւմ է Ռուսաստանին դեմ պատերազմում։
Նախագահը պատասխանել է, որ քննարկումները վերաբերում էին «նուրբ» հարցերի։ Սակայն նա ցանկանում է «հնարավորինս շուտ ջանքեր գործադրել՝ այս պատերազմը դադարեցնելու համար» և հաջորդ բանակցությունները կենտրոնացնել վերակառուցման վրա։
Զելենսկին պնդում է, որ «Ուկրաինան չի պարտվում պատերազմում»։
«Բայց մենք կորցնում ենք մարդկանց և ժամանակը, քանի որ մեր երեխաները չունեն իրական կյանք, մանկություն», - ասում է նա։
Նախագահը նաև հավելել է, որ «հենց այդ պատճառով մենք պետք է հնարավորինս շուտ ավարտենք այս պատերազմը»։





























