Ռուսաստանում խոշորագույն Mail.ru ինտերնետ-ծառայությունը ծրագրում է իր ինտերֆեյսը թարգմանել ԱՊՀ երկրների լեզուներով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Mail.ru Group-ի ռազմավարական նախագծերի գծով փոխնախագահ Աննա Արտամոնովան:

Այս տարվա ապրիլից նման հնարավորություն ունեն Ուկրաինայի եւ Ուզբեկստանի բնակիչները: Ծառայությունն առայժմ աշխատում է թեսթային տարբերակով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, առաջնայինը նախկին ԽՍՀՄ երկրներն են, առաջին հերթին Բելառուսն ու Ղազախստանը: Mail.ru-ն ծրագրում է նաեւ անգլալեզու ինտերֆեյս ստեղծել:

Mail.ru փոստային ծառայությունը, վերլուծական ComScore ընկերության տվյալներով, ամենաժողովրդականն է Ռուսաստանում եւ մտնում է աշխարհի հինգ խոշոր փոստային ծառայությունների մեջ: Ծառայությունը ավելի քան 100 մլն ակտիվ հաշվի ունի, ավելի քան 20 մլն-ը ստուգվում են ամեն օր: Ռուսաստանում ապրում են ծառայության լսարանի 70 տոկոսը: