Առաջիկա վեց տարիների ընթացքում սոյայի յուղը կարող է առաջ անցնել արմավենու յուղից և արտադրության ծավալով դառնալ աշխարհում առաջատար բուսայուղը։ «Malaysian Palm Oil Forum 2026» համաժողովի ժամանակ նման կանխատեսում է արել ոլորտի առաջատար վերլուծաբան և «ISTA Mielke GmbH»-ի գլխավոր տնօրեն Թոմաս Միլկեն։

Ըստ նրա՝ սոյայի յուղն ավելի պահանջված է դառնում ցանքատարածությունների ընդլայնման, բարձր բերքատվություն ու յուղայնություն ապահովող նոր սորտերի, ինչպես նաև աշխատուժի ծախսերի և արտադրանքի ծավալի ավելի շահավետ հարաբերակցության շնորհիվ, փոխանցում է «Ագրոէքսպորտը»։ Միևնույն ժամանակ, արմավենու յուղի արտադրության տեմպերը դանդաղում են տնկարկների ոչ բավարար թարմացման, հիվանդությունների տարածման, արտադրական ծախսերի աճի, ինչպես նաև պարարտանյութերի կիրառման կրճատման և կայուն զարգացմանն ուղղված պահանջների խստացման հետևանքով։