Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կարող են ապահովագրական ընկերությունների համար դառնալ բողոքի ակցիաների հետևանքով առաջացած ամենածախսատար դեպքերից մեկը, հաղորդում է Financial Times-ը։
Morningstar DBRS-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ապահովագրողների կրած վնասները կարող են հասնել 1,2 մլրդ եվրոյի։
Եթե անկարգությունները շարունակվեն, ֆինանսական բեռը կարող է գնալով ավելի ծանրանալ։ Կանխատեսվում է, որ նմանօրինակ իրադարձությունները տարեկան հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս կհասցնեն։
Ֆրանսիայի առևտրի նախարար Սերժ Պապենի նախնական գնահատմամբ՝ ամբողջ երկրում տուժել է առնվազն 3000 առևտրային ձեռնարկություն։





























