Չունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ։
Գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ դիմելով ԿԸՀ-ին։
«Տեսա, որ ԿԸՀ-ն ինչ-որ բան է կոչ անում։ Դրան ի պատասխան ուզում եմ ԿԸՀ-ին կոչ անել`
1. Չունենալ կուսակցական ղեկավար,
2. Չգողանալ մանդատներ,
3. Ընտրություններին չթողնել մասսայական ընտրակաշառք բաժանողներին,
4. Դադարել վախենալ քաղաքական ուժերի ֆինանսավորման վերահսկողությունից,
5. Ամեն առավոտ կարդալ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի վերջին 6 բառերը,
6. Չսպանել ընտրությունների լավ կազմակերպման ավանդույթը,
7. Հասկանալ, թե ինչու՞ առողջ ու անառողջ ընդդիմադիր ուժերը համարյա չեն մասնակցում ընտրություններին,
8. Հասկանալ, թե ինչպե՞ս խրախուսել քաղաքական բազմազանությունը ՏԻՄ-երում,
9. Չնախաձեռնել ընրախախտումների հնարավորություն բացող օրենսդրական փոփոխություններ,
10. Չանել անլուրջ կոչեր»։





























