Հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com—ը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդի ու սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։