Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Նար-Դոս փողոցում՝ թիվ 80 հասցեի դիմաց, բախվել են 42-ամյա Արման Մ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 30-ամյա Կարապետ Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։