Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ։

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակում գործակցության ներկա վիճակն ու հեռանկարները՝ վերահաստատելով քաղաքական, ռազմական և հումանիտար ոլորտներում գործընկերությունը խորացնելու ու փոխշահավետ կապերը զարգացնելու համատեղ ձգտումը։