BMW ընկերությունը լրագրողներին ցուցադրել է 7-րդ դասի ռեսթայլինգային սեդանի առաջին լուսանկարները, որի պրեմիերան տեղի կունենա այս տարվա աշնանը, Փարիզի մոտոր-շոուում:

Ինչպես հաղորդում է Autonavigator.ru-ն, ավտոմեքենան կտարբերվի այսօր վաճառվող մեքենայից իր առաջամասով եւ լուսադիոդային օպտիկայով:

Նորացված BMW 7 Series-ը կունենա մոդեռնացված սրահ:

Բացի բենզինային եւ դիզելային շարժիչների, նորույթը կունենա հիբրիդային ուժային ագրեգատ: