Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինն առաջարկել է խորհրդարանին ինքնացրման եւ արտահերթ ընտրությունների որոշում կայացնել: Նման հայտարարություն նա արել է ծեծկռտուքի պատճառով, որով ավարտվել էին երեկվա նիստը:
Լիտիվինն իր առաջարկն արել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկելուց հետո: Խմբակցությունների ղեկավարները, ի դեպ, չեն աջակցել այդ առաջարկին:
Լիտվինն ասել է, թե կարելի է արձանագրել, որ պառլամենտարիզմն ու Գերագույն Ռադան երկրում վերջնականապես կործանվել են: Լիտվինը նաեւ չեղյալ է հայտարարել այսօրվա նիստը, որը առավոտից բոյկոտում էին ընդդիմադիրները:
Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունները նախանշված են հոկտեմբերի վերջին:




























