Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am–ին հայտնում են, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։

«ՎեոլիաԹիմն արդեն սկսել է վթարավերացման աշխատանքները։ Ըստ տեխնիկական հնարավորության` ընկերությունը տարածքների ջրամատակարարումը կիրականացնի այլընտրանքային ճանապարհով:

Աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,–ասված է հաղորդագրության մեջ։