Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գազատար խողովակի և հաշվիչի կոտրվելու պատճառով սկսվել է գազի արտահոսք։
մասնագետները արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են իրականացնում վթարված խողովակը վերականգնելու համար։
Գազախողովակին բախվելու ժամանակ տրոլեյբուսում եղել են նաև ուղևորներ, ովքեր ևս չեն տուժել։





























