Մերձմոսկովյան Չեխովում Գագարինի փողոցում գտնվող տներից մեկում մայիսի 25-ին պայթյուն է որոտացել, բաց պատուհանից նռնակ են նետել:

Թիվ 60 շենքի բնակիչները պայթյունը լսել են գիշերը, ժամը 2-ին, եւ վայրկյաններ անց պոկվել է բետոնե պատը:

Շենքում Ադրբեջանից ժամանածների ընտանիք է ապրում, որը նախօրեին ընդհարում էր ունեցել հայրենակիցների հետ: Քննության տվյալներով, չարագործները ցանկանում էին պայթեցնել ադրբեջանցիների բնակարանը, սակայն խառնել էին բնակարանները եւ նռնակը նետել հարեւանների տուն:

Բարեբախտաբար պայթյունի պահին սենյակում մարդ չի եղել: