ԱՄՆ ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրվա սակարկություններն ավարտել են տարաուղղված փոփոխություններով։
Արհեստական բանականության զարգացման ոլորտում խոշոր ներդրումներ կատարող ընկերությունների բաժնետոմսերը երկուշաբթի օրվա դադարից հետո կրկին հայտնվել են ճնշման տակ։
«Nvidia Corp.»-ի և «Microsoft Corp.»-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 0,3%-ով, «Intel Corp.»-ինը՝ 0,4%-ով, «Advanced Micro Devices»-ինը՝ 0,6%-ով, «Palantir Technologies»-ինը՝ 0,8%-ով, «Apple Inc.»-ինը և «Micron Technology»-ինը՝ 1%-ով, «Alphabet Inc.»-ինը՝ 1,1%-ով, իսկ «Lam Research»-ինը՝ 3,2%-ով։
Երեքշաբթի «Moderna Inc.»-ի բաժնետոմսերը թանկացել են 6,7%-ով, «Charles River Laboratories»-ինը՝ 5,1%-ով, «Bristol Myers Squibb»-ինը՝ 4,8%-ով, «Eli Lilly»-ինը՝ 3,5%-ով, «Merck & Co.»-ինը և «Amgen»-ինը՝ 3,3%-ով, «UnitedHealth Group»-ինը՝ 3%-ով, իսկ «Johnson & Johnson»-ինը՝ 2,2%-ով։
Հաշվետվությունների հրապարակման թեժ շրջանում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ ընկերությունների ֆինանսական ցուցանիշները։
«S&P 500» ինդեքսում ընդգրկված ընկերությունների շարքում աճի առաջատարների թվում են հայտնվել «Equifax» վարկային բյուրոն (+11,3%) և խաղալիքներ արտադրող «Hasbro»-ն (+11,2%), որոնց եռամսյակային արդյունքները գերազանցել են շուկայի սպասումները։
Լայն տեսականու տասնյակ հազարավոր ապրանքներ թողարկող «3M Co.»-ի արժեթղթերի գինը բարձրացել է 5,8%-ով։ Հուլիս-սեպտեմբերին ընկերությունն իր զուտ շահույթն ավելացրել է 1,6 անգամ, ինչպես նաև բարելավել տարեկան կանխատեսումը։
Պաշտպանական ոլորտի «Northrop Grumman» ընկերության գնանշումներն աճել են 4,6%-ով, իսկ նավթարդյունահանման սպասարկման ոլորտում գործող «Halliburton»-ինը՝ 1,9%-ով։ Նախորդ եռամսյակում երկու ընկերությունների շահույթն էլ զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների գնահատականները։
Պարտքային գործիքների և բաժնետոմսերի առևտրի էլեկտրոնային հարթակների օպերատոր «Tradeweb Markets»-ի կապիտալիզացիան ավելացել է 4,1%-ով այն լուրերից հետո, թե ընկերությունը 1,97 մլրդ դոլարով գնում է «Trumid Holdings» ֆինտեխ ընկերությունը։
«Flutter Entertainment»-ի արժեթղթերի արժեքն աճել է 2,1%-ով։ Առցանց խաղադրույքների և շահումով խաղերի ոլորտում գործող ընկերությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում խաղային բիզնեսի հարկերի կտրուկ բարձրացման պատճառով նախատեսում է այդ երկրում կրճատել 1,4 հազար աշխատակցի։
«Prudential Financial» ֆինանսական ընկերության շուկայական արժեքն ավելացել է 1,4%-ով՝ Բրազիլիայում և Մեքսիկայում իր ստորաբաժանումները 4 մլրդ դոլարով վաճառելու մասին լուրերի ֆոնին։
«General Motors»-ի արժեթղթերի գինն ընկել է 6,8%-ով՝ չնայած ավտոարտադրողի եռամսյակային բարձր ցուցանիշներին։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ հումքի թանկացումը և բեռնատարների նկատմամբ պահանջարկի թուլացումն առաջիկա ամիսներին կարող են բացասաբար անդրադառնալ իր ֆինանսական արդյունքների վրա։ «General Motors»-ը գրանցել է ամենամեծ անկումը «S&P 500»-ում։
Ավիատիեզերական «GE Aerospace» ընկերության բաժնետոմսերն էժանացել են 3,7%-ով, թեև հուլիս-սեպտեմբերի նրա ցուցանիշները գերազանցել էին փորձագետների կանխատեսումները։
Երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում «Dow Jones Industrial Average» ինդեքսն աճել է 1,02%-ով՝ հասնելով 52 495,88 կետի։
«Standard & Poor's 500»-ի ցուցանիշը բարձրացել է 0,28%-ով և կազմել 7712,57 կետ։
Իսկ «Nasdaq Composite» ինդեքսը կորցրել է 0,02%՝ փակվելով 26 424,82 կետի նշագծին։





























