Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա է նաև արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ավելի վաղ նա Ուիթքոֆին դիմավորել էր «Պուլկովո-3» օդանավակայանում, ուր վերջինս ժամանել էր Օսլոյից՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ Դոնալդ Թրամփի մյուս ներկայացուցիչը՝ Ջարեդ Քուշները, չի կարողացել ժամանել Պետերբուրգ վատառողջ լինելու պատճառով։ Նախօրեին նա տեսակապով մասնակցել էր Զելենսկու հետ Ուիթքոֆի բանակցություններին։




























