«Tesla» և «SpaceX» ընկերությունները կարող են միավորվել, ինչի համար էլ արդեն ստեղծվել են առաջին աշխատանքային խմբերը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտնել է ընկերությունների հիմնադիր և բաժնետեր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։

«Արդյո՞ք կարծում եմ, որ դա (համագործակցությունը) լավ գաղափար է։ Այո՛»,— նրա խոսքերն է մեջբերում BBC հեռուստաալիքը։

Գործարարն ընդգծել է, որ երկու կորպորացիաների լիարժեք միաձուլման անհրաժեշտություն, այդուհանդերձ, չկա, սակայն նշել է, որ մասնակի փոխգործակցությունը երկու կողմերին էլ թույլ կտա «շատ բան շահել»։

Դրանից կարճ ժամանակ առաջ X սոցիալական ցանցի «Tesla»-ի էջում հրապարակվել էր արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տիեզերական մեքենայի լուսանկար՝ «Starstruck» («աստղային բեռնատար») մակագրությամբ։