Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը:
«Հարգելի' քաղաքացիներ,
նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ Միգրացիայի և քաղաքացիությ ան ծառայությունը չեղարկում է նույնականացման քարտերի և անձնագրերի ուշ ժամկետների հերթագրումները։
Եթե ստացել եք չեղարկման վերաբերյալ ծանուցում, ապա առաջարկում ենք սպասել և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։
Իսկ եթե ցանկանում եք ձեռք բերել հին նմուշի փաստաթուղթ, առաջարկում ենք մինչև առաջիկա շաբաթվա ավարտը մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ձեզ հարմար ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով»,- ասվում է հաղորդագրությունում։





























