NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Le Figaro»-ում հրապարակված Պիեր Ավրիլիեի հոդվածը.
Ադրբեջանի մայրաքաղաքը շաբաթ ընդունում է երգի մրցույթը: Ցուցադրական շղարշը քողարկում է մեկ` Ալիեւների ընտանիքի կառումպացված եւ ռեպրեսիվ ռեժիմը:
Իր գրասենյակ-սրահում եւ բավականին շփոթեցնող նախագահական պալատում Ալի Հասնովի` Իլհամ Ալիեւի գլխավոր խորհրդականներից մեկի առաքելությունն է Արեւմուտքին վառաճել Ադրբեջանի կերպարը `Բաքվի ցուցափեղկից:
«Եվրատեսիլի» կազմակերպումը պետք է ներկայացնի մեր մշակույթը, ավանդույթները, մեր հանդուրժողականությունն ու արդիականությունը»,-ասում է հաստաթուշ աշխատակիցը, ով իր երկիրն ավելի լավ նկարագրելու համար աճպարարություն է անում «տնտեսության ազատականցում», «եվրոպական ստանդարտներ», «քրիստոնեության եւ իսլամի հանդիպման վայր» հասկացություններով:
Սակայն պաշտոնյայի ձեւակերպումներում հոգնածություն է զգացվում: Հոգնածություն` ընդդիմախոսների, արեւմտյան ՀԿ-ների, ինչպես նաեւ թշնամաբար տրամադրված հարեւանների չդադարող քննադատություններին պատասխանելու առումով, որոնք օգտագործում են «Եվրատեսիլը»` մերկացնելու համար ռեժիմի դաժանությունն ու կոռումպացվածությունը: Ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ արեւմտյան երկրների կառավարությունների կարծիքով, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը երկրում շարունակում է վատթարանալ:
«Մուսավաթ» կուսակցության գրասենյակի մոտ երեք տղամարդ եւ հինգ կին հացադուլ են հայտարարել` պահանջելով ազատ արձակել տասնմեկ «քաղբանտարկյալների»: ՀԿ-ների տվյալներով երկրում մոտ 70 քաղբանտարկյալ կա, ինչը ժխտում են իշխանությունները:
Քաղաքացիական հասարակության այս նախաձեռնությունները ստվեր են նետում Ադրբեջանի ոսկե կերպարի վրա, որը ցանկանում է առաջ տանել Ալիեւների ռեժիմը: Իշխանության վերնախավում սովոր չեն նման բողոքների եւ տենդագին են արձագանքում: Հինգշաբթի տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել Բաքվում հանրահավաքի ժամանակ:
Միաժամանակ Ադրբեջանը քաղաքական հարձակման է ենթարկվում հարեւան Իրանի կողմից, որի հյուսիսում բնակվում է ադրբեջանական ստվար համայնք` 25 մլն: Թեհրանը դատապարտում է «Եվրատեսիլը» որպես «գեյ-շքերթ» եւ օգտագործում է այն` քննադատելու Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցությունը, այդ թվում` ռազմական: Իսրայելը ցանկանում էր ադրբեջանական տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու դեպքում: Պաշտոնական Բաքուն հրաժարվել էր: Ադբեջանական իշխանություններն իսլամական ռեժիմին մեղադրում են հատկապես Հայաստանին` իրենց մշտական թշնամուն, աջակցության համար:
Ադրբեջանական ռեժիմի մտածողության մեջ աստիճանաբար միախառնվում են իսլամ եւ քաղաքական ընդդիմության սպառնալիքները: Բաքվում ներկայումս երկու սցենար է քննարկվում, որոնք անհավանական էին անցած տարի` խաղաղ «նարնջագույն հեղափոխության», ինչպես Ուկրաինայում եւ իշխանության տապալում` եգիպտական ոճով...




























