«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով  մրցույթի հաղթողին: Մրցույթն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում` https://www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող Beeline Armenia պաշտոնական էջում:

Մրցույթում հաղթող է ճանաչվել երեւանցի Շողիկ Վարդանյանը, ով շահել է Samsung GT-P6200 պլանշետային համակարգիչ: «Մենք սրբորեն ծառայել ենք մեր Հայրենիքին. Զինվորի եւ ուսուցչի պատմություն» վերնագրով հաղթած աշխատանքը նվիրված է պատերազմի վետերան, աշխատանքի վետերան  եւ վաստակավոր մանկավարժ 92-ամյա Մակիչ Դալլաքյանին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մակիչ Դալլաքյանը կռվել է մինչեւ 1944 թ, իսկ երբ հատուկ հրամանով զորացրվել են բոլոր մանկավարժները, մշտական բնակություն է հաստատել Երեւանում: Նա նշանակվել է մայրաքաղաքի թ.34 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է 30 տարի:

Հաղթողի պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում: Հանձնելով մրցանակը,

Մրցույթի նպատակն է բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին: