Բրիտանական British Petroleum ընկերությունը հրաժարվել է մասնակցել Nabucco գազատարի շինարարությանը, որտեղ նա դիտարկվում էր որպես գազի առաջատար մոտենցիալ մատակարար: Այս մասին, այսօր` մայիսի 25-ին, հայտնել է ВР-ի նավթավերամշակման եւ մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Յան Քոնն:

Նրա խոսքով, ընկերությունն այլեւս չի քննարկում Nabucco-ն որպես գազի տեղափոխման տարբերակ: BP-ի կողմից մատակարարվող տարեկան 16 մլրդ խմ գազը, ըստ նախագծի հեղինակների, պետք է զբաղեցներ Nabucco-ի թողունակության կեսից ավելին:

Նախագծի հեղինակները հույս ունեին, որ ադրբեջանական գազից բացի, իրենց կհաջողվի հումք մատակարարել նաեւ Թուրքմենստանից եւ Իրաքից, սակայն British Petroleum-ի հրաժարումից հետո այդ նախագիծը փաստացի չունի հեռանկար, կարծում են բրիտանացի մասնագետները: